Ներկայացնում ենք մեր նախագիծը՝ առաջին նորակառույց բնակելի շենքը Էջմիածնում, որտեղ դասական էջմիածինյան ոճը միաձուլվում է ժամանակակից ճարտարապետական լուծումների հետ՝ բազմաֆունկցիոնալ բնակելի տարածքներ ստեղծելու համար:
Մեր նորարար մոտեցումը կենտրոնացած է տարածքի օպտիմալացման վրա: Օգտագործվել են մի շարք ադապտիվ լուծումներ: Բնակարաններում ավանդական պատերի փոխարեն մենք օգտագործեցինք տրանսֆորմացվող կահույք և դեկոր՝ բնակարանների տարբեր գոտիները առանձնացնելու բայց տարածքը չփոքրացնելու համար։ Այսպիսով ստեղծվում է բաց և փոփոխական միջավայր:
Մեկ այլ նորարար ադապտիվ լուծում է հանդիսանում բնակիչներին հնարավորություն տալը ապագայում հեշտորեն ձևափոխելու իրենց բնակարանը։ Յուրաքանչյուր քառակուսի մետրը նախագծված է բնակչի ապագա կարիքները բավարարելու համար՝ ապահովելով, որ բնակարանները զարգանան բնակիչների հետ միասին: Հատուկ տեղադրված պատշգամբները և մեծ պատուհանները հրավիրում են առատ բնական լույս և ապահովում գրավիչ տեսարաններ:
Շենքի արտաքին ձևավորումը ներդաշնակորեն ինտեգրվում է շրջակայքի հետ: Կարմիր և սև տուֆով դետալները ընդգծում են առաջին հարկը, մինչդեռ սպիտակ տրավերտինը թեթևության երանգ է հաղորդում ընդհանուր կառուցվածքին:
Co-author Shushan Hakobyan
Ճարտարապետություն
3800 m2
Ejmiatsin, Armenia
2023
Residential building