Պորտֆոլիո

Gahng Salah & Shetty գրասենյակ, Դալլաս

Gahng Salah & Shetty office, Dallas

Այս նախագիծը նախագծված է Gahng Salah & Shetty՝ Դալլասում գտնվող ներկերի արտադրության ընկերության գլխավոր գրասենյակի համար: Ցանկացած կորպորատիվ ինտերիեր նախագծելիս մենք հաշվի ենք առնում պատվիրատուի գործունեության ոլորտն ու նպատակները։ Այսպիսով, գրասենյակի պատերը ձևավորել ենք հայտնի դիզայներ Kelly Wearstler-ի նկարվածքով։ Դրանք ստեղծում են աբստրակտ և դինամիկ պատկերներ՝ շարժում հաղորդելով միջավայրին։
«Տաք» փայտի և «սառը» բետոնի համադրությունը հավասարակշռված են՝ ստեղծելով աշխատանքային, բայց միևնույն ժամանակ՝ ջերմ միջավայր։
Մուգ գույների մեջ աչքի է ընկնում վառ դեղինը, որով ընդգծել ենք հեռախոսակայանների (phone boots) հատվածը։
Կառույցի դրսի և ներսի կապը պահել և ընդգծել ենք անկյունային շրջանակների միջոցով, որոնք դրսում պատուհանների ձևավորման համար են օգտագործվել, իսկ ներսում՝ որպես աշխատանքային տարածքի առաստաղ և լուսավորության աղբյուր։
Համահեղինակ՝ Շուշան Հակոբյան

Anvision Architects

Facebook

Ծառայություն՝

Ինտերիեր դիզայն

Չափ՝

250 մ2

Վայր՝

Դալլաս, Տեխաս

Ավարտ՝

2020

Տիպ՝

Կոմերցիոն/Գրասենյակ